Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մեծ Բրիտանիային կոչ է արել մարել պարտքերը։ 

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Միացյալ Թագավորության արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել երկկողմանի հարգանքի վրա հիմնված երկխոսություն սկսել, դատապարտել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում ԵՄ անգործությունը և Աֆղանստանում ամերիկյան աղետը, իսկ վերջում հիշեցրել, որ Բրիտանիան պետք է մարի հին պարտքը Իրանին:

Խոսքը 400 միլիոն ֆունտ ստերլինգի մասին է, որը 1978-1979 թվականներին՝ իսլամական հեղափոխությունից առաջ, Իրանը  վճարել էր Մեծ Բրիտանիային։ Գումարի դիմաց Լոնդոնը 1500 տանկ ու զրահամեքենա պետք է տրամադրեր Թեհրանին, սակայն Մեծ Բրիտանիան իսլամական հեղափոխության պատճառով ամբողջությամբ չկատարեց պայմանագրի պայմանները։

 

729