
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում հայտարարել է, որ Թեհրանը սպասում է Ռուսաստանի արձանգանքին՝ կապված Հարավային Կովկասում «սիոնիստների և ահաբեկիչների» ներկայության հետ: Սա լինելու է նրա և իր ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի սպասվելիք քննարկման հիմնական թեմաներից մեկը։
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը մենք մտադիր ենք ստուգել մեր դիրքորոշումները Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և կընդունի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությունները»,- ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը:
Աբդոլլահիանի մոսկովյան այցը կազմակերպվել է Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին հնչեցված մի շարք կրիտիկական հայտարարությունների և ադրբեջանական սահմանների մոտ իրանական ԶՈւ–ի զորավարժությունների ֆոնին։ Թեհրանը զորավարժությունների կազմակերպումը պատճառաբանում է Ադրբեջանի տարածքում Իսրայելի զորքերի ներկայությամբ։ Բաքուն իր հերթին մտահոգություն է հայտնում զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարում է, որ «իրանական բեռնատարներն ապօրինի մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ»։