Պելեն կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կրկին տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի մարզական պարբերականին:
Հիշեցնենք, որ բրազիլացին հոսպիտալացվել էր օգոստոսի 30-ին Սան Պուլոյի մասնավոր հիվանդանոցում: 80-ամյա Պելեն հայտնել էր, որ հիվանդանոց է տեղափոխվել նախապես ծրագրված հետազոտություններն անցնելու համար, որոնք հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Սեպտեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ նախկին մարզիկը հաստաղու քաղցկեղի հեռացման վիրահատության է ենթարկվել: Սեպտեմբերի 14-ին նրան տեղափոխել էին սովորական հիվանդասենյակ:
18 Սեպտեմբեր, 2021 03:57
765
Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. Փաշինյան
03 Նոյեմբեր, 2026 19:54
Վարչապետը «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին․ տեսանյութ, լուսանկարներ
03 Նոյեմբեր, 2026 19:22
Տաքսի ծառայությունների վարորդների համար կստեղծվի ապահովագրական համակարգ. Ավանեսյան
03 Նոյեմբեր, 2026 19:09