
«Ցանկություն ունեմ օրենսդիրում աշխատելու: Բայց դեռ 10 օր կա»,- Araratnews.am-ին ասաց «Իմ քայլը» ցուցակի անդամ, 2018 թ-ին Կապանի քաղաքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը:
Նա է փոխարինելու ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին, որը հրաժարվել է մանդատից:
Նարեկ Ղահրամանյանը կարծում է՝ չպետք է շտապել, գուցե Ջուլֆալակյանը մտափոխվի, մանդատը հետ վերցնի: «Եթե քարոզարշավ եմ արել, ընտրությունների մասնակցել, նշանակում է՝ ցանկություն, պարտավորություն ունեմ աշխատելու: Բայց ցանկությունը չունի»,- մանրամասնեց «Իմ քայլ»-ականը:
Արդյոք հիմնավոր է Արսեն Ջուլֆալակյանի՝ կրթության նախարարի հետ տարաձայնության պատճառով մանդատից հրաժարվելը, Նարեկ Ղահրամյանն ասաց՝ ինքը նման բան չէր անի: «Չեմ ցանկանում ուրիշի արածը մեկնաբանել: Գուցե սպորտային կարիերա է ուզում շարունակել: Ի վերջո, հայտնի մարզիկ է»,- ասաց Նարեկ Ղահրամանյանը:
Սոնա Դավթյան