Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Սիրիայի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դեմ պահանջներ է ներկայացրել:

Աքարը ասել է, որ Անկարան հույս ունի, որ Ռուսաստանը կկատարի Իդլիբի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Թուրքիան, ըստ նրա, կատարում է համաձայնագրի պայմանները: Նա հույսեր է հայտնել, որ երկու երկրների նախագահների առաջիկա բանակցություններում այս հարցը կքննարկվի:

«Հուսով ենք, որ պարոն Պուտինի և մեր նախագահի հանդիպումից հետո հնարավոր կլինի վերադարձ դեպի խաղաղություն, ինչպես «Փոխըմբռնման հուշագրի սկզբում»: Նրանք (Ռուսաստանը) հայտարարում են, որ այդ հարձակումներն իրականացնում են «ահաբեկչական խմբավորումների դեմ: Սակայն այդ հարձակումներից զոհվածների կամ փախածների մեջ ահաբեկիչներ չկան: Մենք արդեն մի քանի ամիս փորձում ենք դա բացատրել»,- նշել է նախարարը:
 


 

490