Սեպտեմբերի 28-ին ճեպազրույցի ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Հունգարիայի դեմ Ուկրաինայի դժգոհության մասին՝ նշելով, որ չնայած Կիևում բարձրացված աղմուկին Հունգարիայի և «Գազպրոմի» միջև երկարաժամկետ գազային պայմանագրի շուրջ, այս համաձայնագիրը իրականում չի ոտնահարում որևէ մեկի իրավունքները:

Նա շեշտել է, որ սա երկարաժամկետ պայմանագիր է, որը երաշխավորում է հուսալի, կանխատեսելի, կանոնավոր գազի մատակարարումներ Հունգարիային՝ երաշխավորված և տնտեսապես կենսունակ երթուղիներով:
Կրեմլը կարծում է, որ պայմանագիրը վերաբերում է միայն Ռուսաստանին և Հունգարիային, ուստի երրորդ երկրների արձագանքը նշանակություն չունի: Հետեւաբար, ռուսական կողմն անհրաժեշտ չի համարում պաշտոնապես պատասխանել այն հիստերիային, որը բեմադրել է Ուկրաինայի ԱԳՆ-ն:

 

 

136