

Արդյոք ադրբեջանա-իրանա-թուրքական լարված իրավիճակը կգնա բացահայտ առճակատման: Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ:
«Իրականում իրանական կողմը բավականին լուրջ վտանգ է զգում Հարավային Կովկասում: Այսինքն՝ այդ վտանգը զգում է ոչ թե ադրբեջանական հանրապետությունից: Նույնիսկ սոցցանցային մեկնաբանություններում խոսվում է, որ Ադրբեջանը այն պետությունը չէ, որ վտանգ ներկայացնի Իրանի համար»,- ասաց իրանագետը՝ պարզաբանելով, որ իրականում անհանգստությունների պատճառը թուրքական պաշտոնական ռազմական ներկայությունն է ադրբեջանական հանրապետության տարածքում:
«Այս համատեքստում պատահական չէր, որ այս ամեն ինչը սկսվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան զորավարժությունից և Կասպից ծովում առաջին անգամ թուրքական զորավարժությունից հետո»,- ասաց Միսակյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Հայկ Մագոյան