Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Դրանսի քաղաքի մշակութային կենտրոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառմանը ներկա էին Դրանսիի քաղաքապետ Օդ Լագարդը, Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, միջոցառման հանձնակատար Կլեր Մուրադյանը։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» դրաման։
Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և շեշտել նման միջոցառումների առանձնակի կարևորությունը՝ գալիք սերունդների կրթության և ցեղասպանությունների կանխարգելման հարցերում։
02 Հոկտեմբեր, 2021 15:33
1138
Քոչարյանի անբարոյականությունը․ Հասմիկ Հակոբյան
29 Մայիս, 2026 23:52
Քննարկվել են սպորտի ոլորտի 2027–2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի առաջնահերթությունները
19 Մայիս, 2026 11:51
Հասմիկ Ամիրզադյանը ոչ մի երեխա չի որդեգրել․ Նարեկ Կարապետյանն ու թիմակիցները ստում են
17 Ապրիլ, 2026 12:14
Ժնևը ոչ միայն միջազգային դիվանագիտության կենտրոն է, այլև քաղաք, որի հետ Հայաստանը կիսում է երկարամյա բարեկամության պատմություն․ Հասմիկ Տոլմաջյան
18 Հոկտեմբեր, 2025 18:21
Հասմիկ Տոլմաջյանը ՄԱԿ-ի մոդել համաժողովում անդրադարձել է Հայաստանի մարտահրավերներին
07 Ապրիլ, 2025 13:14
Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
27 Նոյեմբեր, 2024 20:13