Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու ավելի քան 3000 ծառայող ներքաշված է եղել մանկապղծության մեջ։ Այս փաստերը ներկայացրել է Եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովը՝ հայտնելով, որ այդ հանցագործություններին զոհ է դարձել առնվազն 10 հազար անչափահաս։

Ավելի քան 2,5 տարի հանձնաժողովը տվյալներ է հավաքել եկեղեցում անչափահասների հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ։ Փորձագետները եկել են եզրակացության, որ 1950 թվականից հոգևորականների շարքերում կարող է եղած լինել 2900-3200 մանկապիղծ։
Այս տվյալները հիմնվում են եկեղեցական, դատական և ոստիկանական արխիվների, ինչպես նաև ականատեսների հետ հարցազրույցների վրա։

Հանձնաժողովի ղեկավար Ժան-Մարկա Սավան հստակեցրել է, որ ներկայացված թվերը նվազագույն գնահատականն են։
Հանձնաժողովի լիարժեք զեկույցը կհրապարակվի հոկտեմբերի 5-ին։ Այն պարունակում է 2500 էջ։

573