Էրդողանի կուսակցության մամուլի խոսնակն Իսրայելին մեղադրել է «մանկասպանության մեջ»
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն հերթական անգամ անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս մասին Չելիքը գրառում է արել Twitter-ում:
Չելիքն Իսրայելի կառավարությանը մեղադրել է երեխաների սպանության մեջ:
«ՄԱԿ-ը, կոչ անելով Իսրայելին և Պաղեստինին, ասում է՝ պետք է անհապաղ դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, ահաբեկչությունը և աղետը: Նախ ՄԱԿ-ը թող դադարեցնի այդ անիմաստ կոչերը: Հավասար կոչ են անում մանկասպաններին և նրանց, ում երեխաները սպանվել են: Սա քաղաքական երկերեսանիություն է»,- գրել է Չելիքը:
Նրա պնդմամբ. «ՄԱԿ-ի այդ վարքագիծը ոչ այլ ինչ է, քան խրախուսել Իսրայելին՝ ավելի շատ հետապնդումներ իրականացնելու համար»:
18 Մայիս, 2021 02:35
1926
Նախնական տվյալներով՝ Նեթանյահուի կուսակցությունն առաջատար է, սակայն չունի մեծամասնություն
28 Հոկտեմբեր, 2026 11:14
Իսրայելում 1973 թվականից ի վեր ընտրությունների մասնակցության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
27 Հոկտեմբեր, 2026 17:45
Իսրայելում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունները
27 Հոկտեմբեր, 2026 10:39
Թուրքիայում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
22 Հոկտեմբեր, 2026 12:03
Թուրքիայում 48 նահանգներում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ
15 Հոկտեմբեր, 2026 12:18
Հանգիստ թողեք կանանց, տվեք նրանց ազատություն՝ ընտրելու իրենց հագուստը․ Քըլըչդարօղլուն՝ Ադրբեջանին
14 Հոկտեմբեր, 2026 11:58
Ֆրանսիայում 3000 եկեղեցու սպասավոր ներքաշված են եղել մանկապղծության մեջ
04 Հոկտեմբեր, 2021 19:06
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
21 Հոկտեմբեր, 2026 19:03
100 տոկոսով հերքում եմ. Հայկ Գևորգյանը՝ Միքայել Մինասյանի մեղադրանքների մասին. տեսանյութ
22 Հունվար, 2026 19:50
Շենգավիթի համայնքնապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
21 Ապրիլ, 2025 20:40