Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան անդրադարձել է  2022 թվականին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգային հիմնական  թեմաներին և կառույցի դեմ հիմնական սպառնալիքներին։ Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լուծումներ գտնի իր առջև ծառացած բոլոր մարտահրավերների համար: Դուդան, ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում, Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական մարտահրավեր է  համարել Չինաստանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացումը, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքները և միգրացիոն ճգնաժամը։ ՆԱՏՕ-ի համար, ըստ նախագահի, սպառնալիք է դարձել «Հյուսիսային հոսք 2» գազատարը: Նույն տրամաբանությամբ՝ նա ՆԱՏՕ-ի համար սպառնալիք է համարել Ռուսաստանի հզորացումը։

«Մենք պետք է դիտարկենք սպառնալիքների ամբողջ փաթեթը և ամրապնդենք դրանց դիմակայելու մեր կարողությունը»,- նշել է Լեհաստանի առաջնորդը։

890