Հիշեցնենք , որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ահաբեկչությունը, որը  հազարավոր մարդկանց կյանք խլեց: 9/11 անվանումն ստացած ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել: Վաղ առավոտյան, «Ալ- Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 մահապարտներ, հենց երկնքում ուղևորատար 4 ինքնաթիռներ են գրավում: Ծրագրի համաձայն՝ ինքնաթիռներից յուրաքանչյուրը պետք է ուղղվեր հստակ, թիրախավորված կառույցների՝ հնարավորինս մեծ թվով զոհեր ու ֆինանսական կորուստ պատճառելու համար:

American Airlines ավիաընկերության զավթված Boeing 767 ուղևորատար ինքնաթիռը, փոխելով ուղղությունը, առավոտյան ժամը 08:46-ին ուղղվում է Համաշխարհային առևտրի կենտրոնի կողմն ու մխրճվում շենքի հարավային հատվածի մեջ: Հարվածի պահին ինքնաթիռում 81 ուղևոր կար:

Այս ահաբեկչությունը հետո պիտի կոչվեր 21-րդ դարի ամենակորստաբերը:

1487