Եվրախորհրդարանի անդամները պնդում են, որ Ռուսաստանը կիսում է պատասխանատվությունը Եվրամիության դեմ բելառուսական իշխանությունների «հիբրիդային գործողությունների», այդ թվում՝ ԵՄ-ի հետ սահմանների միգրացիոն ճգնաժամի համար:
Փաստաթուղթը նախատեսվում է ընդունել հինգշաբթի՝ Ստրասբուրգում Եվրախորհրդի լիագումար նիստի արդյունքներից հետո: Միջազգային հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւերը հռչակագրային են և չունեն պարտադիր բնույթ: Այնուամենայնիվ, Եվրամիության այլ հաստատություններ պետք է լսեն պատգամավորների կարծիքը:

«Եվրախորհրդարանը վերահաստատում է անհապաղ բացահայտելու այն աջակցությունը, որը Ռուսաստանը տրամադրում է Լուկաշենկոյին՝ Բելառուսի ժողովրդի նկատմամբ դաժան գործողություններին, ինչպես նաև Լուկաշենկոյի ռեժիմի հիբրիդային գործողություններին նրա ներգրավվածությունը»,- ասվում է փաստաթղթի նախագծում: 

101