ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ունի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ներուժ և ամեն ինչ կախված է պայմանագրային պարտավորություններից ու առևտրային համաձայնագրերից:
«Այժմ կան նաև ուկրաինական տարանցման այլընտրանքային ուղիներ, որոնք աշխատում են անթերի և էկոլոգիապես ավելի մաքուր են»,- նշել է Պեսկովը:
Նախօրեին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ Ռուսաստանը միշտ եղել է գազի հուսալի մատակարար եվրոպացի ու ասիացի սպառողների համար և պատրաստ է քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի համաշխարհային շուկայի կայունացման համար:

139