Այսօր ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանն այցելել է Գյումրու բժշկական կենտրոն, որը դինամիկ զարգանում է՝ մատուցելով որակյալ բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի բնակիչներին։ Այս մասին Թորոսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

՛՛Վերջին շրջանում բժշկական կենտրոնը համալրվել է ևս մեկ համակարգչային տոմոգրաֆով, ինչպես նաև թթվածնի արտադրության նոր կայանով, որոնք այդքան անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության բուժման համար։

Ինտենսիվ վերազինվում և վերանորոգվում է նաև Գյումրու ծննդատունը, որը երկար տարիներ փակման վտանգի առաջ էր, սակայն կառավարության որոշմամբ միացվեց Գյումրու բժշկական կենտրոնին և այժմ դրա մի կարևոր մասն է կազմում։ Ծննդատանը արձանագրվել է ծնունդների և կատարվող վիրահատությունների շեշտակի աճ, ինչը պայմանավորված է որակյալ բժիշկ մասնագետներով և ծննդատան լավ կառավարումով՛՛,-նշել է նա։

233