
Հարգելի՛ քաղաքացիներ, Շրջակա միջավայրի նախարարությունը «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ» ստեղծելու նպատակով ընդունում է հայտեր
Շրջակա միջավայրի նախարարությունում և ենթակա ստորաբաժանումներում մեկնարկած լայնածավալ և խորքային բարեփոխումներով պայմանավորված, Շրջակա միջավայրի նախարարությունը «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ» ստեղծելու նպատակով սկսում է ոլորտի մասնագետների տվյալների բազայի թարմացման գործընթաց։
ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մասնագիտացած են հետևյալ բնագավառներում`
Աշխարհագրություն,
Երկրաբանություն,
Ջրաերկրաբանություն,
Երկրաֆիզիկա,
Ճարտարագիտական երկրաբանություն,
Ջրաօդերևութաբանություն,
Շրջակա միջավայրի գիտություններ,
Շրջակա միջավայր,
Շրջակա միջավայրի պահպանություն,
Կենսագործունեության անվտանգություն,
Բնօգտագործման տնտեսագիտություն,
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում,
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ,
Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ,
Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում
կարող են իրենց ինքնակենսագրականները և ուղեկցող մոտիվացիոն նամակներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] , վերնագիր բաժնում նշելով՝ «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ»։
Մասնագիտական աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (011) 818 555 հեռախոսահամարով։