Մինչև հոկտեմբերի 26-ը Մոսկվայում, ՌԴ դատախազության համալսարանում կվերապատրաստվեն ՀՀ և ՌԴ դատախազները: Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազությունը։
Դատախազներին ողջունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը: Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը: Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազաությունների միջև ստորագրված 2021-2025թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում:
Հայաստանի Հանրապետության դատախազներին հաջողություն է մաղթել ՌԴ դատախազության համալսարանի ռեկտորը և վստահություն հայտնել, որ ուսուցումը օգտակար կլինի, իսկ ձեռք բերված գիտելիքները դատախազները կկարողանան արդյունավետ կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում:
Բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջազգային-իրավական գլխավոր վարչության արտահանձնման բաժնի պետ Վյաչեսլավ Միխեևը: Նա կարևորել է ՌԴ և ՀՀ դատախազությունների միջև շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:
Հոկտեմբերի 20-ին հայ և ռուս դատախազների մասնակցությամբ տեղի կունենա կլոր սեղան Քրեադատավարական գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողության արդի հարցերը և դատախազի մասնակցությունը քրեական դատավարությանը խորագրով:
Վերապատրաստմանը մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների, մարզերի դատախազությունների 7 դատախազ: