Աֆղանստանում «Թալիբան» շարժումը խոստացել է շատ շուտով թույլ տալ աղջիկներին միջնակարգ դպրոց հաճախել: Այս մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին, որն անցյալ շաբաթ այցելել էր Քաբուլ, փոխանցում է ТАСС-ը։

Աբդիի խոսքով՝ թալիբների ժամանակավոր կառավարության կրթության նախարարն իրեն հավաստիացրել է, որ իրենք աշխատում են «շրջանակային սկզբունքների» վրա, որոնք թույլ կտան բոլոր աղջիկներին շարունակել ուսումը վեցերորդ դասարանից հետո: Նա նշել է, որ այդ սկզբունքներն ուժի մեջ կմտնեն 1-2 ամսվա ընթացքում:

Աբդին հավելել է, որ Աֆղանստանի 34 նահանգներից 5-ն արդեն թույլ են տվել աղջիկներին միջնակարգ դպրոց հաճախել:

1lurer.am

442