
Աֆղանական նոր բանակի կազմավորմամբ զբաղվում է նորաստեղծ կոմիտեն։
Աֆղանստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Էնայաթուլլա Խավարիզմին հայտարարել է, որ թալիբները 80%-ով ավարտել են 100 հազար մարդուց բաղկացած բանակի կազմավորման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նոյեմբերին Աֆղանստանի զինված ուժերի շտաբի պետ Կարի Ֆասիհուդինը Al-Jazeera հեռուստաալիքին ասել էր, որ թալիբները պատրաստվում են 150 հազար մարդ ներգրավել աֆղանական նոր բանակում:
Ինչպես նշել է Խավարիզմին, աֆղանական նոր բանակի կազմավորմամբ զբաղվում է 20 հոգանոց նորաստեղծ կոմիտեն:
Դրա հետ մեկտեղ թալիբների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց աշխատանքն են վերսկսել այն աշխատակիցներն ու զինծառայողները, որոնք գերատեսչությունում են ծառայել մինչ «Թալիբանի» իշխանության գալը։
Աղբյուր՝ armeniasputnik.am