«Դուք ասում եք, որ  ձեր առաջնային խնդիրը երկրի պաշտպանությունն է, անվտանգության շահերի ապահովումը, բայց այսօր հարց է քննարկվում, որ կառավարությունը պետք է կարգ սահմանի, ըստ որի, երբ մեր օդային տարածքը վտանգի տակ լինի, ինչ հրթիռային միջոցներով, որքան ժամանակում պետք է խոցվեն, դուք այսօր քվեարկությանը չեք մասնակցում: Ո՞նց հասկանանք ձեր հիմնական հռետորաբանությունը, որ ազգային անվտանգության շահերն եք եկել այստեղ պաշտպանեք: Իսկ Աննա Գրիգորյանի հարցերն էլ ոնց որ գիշերային վիկտորինայի հարցեր լինեն»,- այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նաեւ «Հայաստան» դաշինքի այսօրվա վերաբերմունքին:

Իր հերթին, ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանն ասաց. «Երբ տիկին Գրիգորյանը հարց է տալիս՝ մենք պետական սահման ունե՞նք, ինքը դրանով կասկածի տակ է դնում ՀՀ պետական սահմանը: Ես նման բառապաշար լսել եմ միայն մեր հակառակորդ երկրի ղեկավարից»:

Հիշեցնենք` Ղազինյանն 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:

793