SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը  18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության  բրիգադը  Տարոն  2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:

Երեխան հիվանդանոց  է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից: Նրան լոգարանում հայտնաբերել են հարևանները: Վերջինս  եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական  վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատը:  Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

1131