Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Սերտ համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ արդեն ունենք վերջանական հաստատված և Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը: Քննարկում ենք այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները»,– ասաց Քերոբյանը:

Դեռևս 2021 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:

656