Այսօր, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձ եղավ «Հայոց պատմության» նոր դասագրքերի չափորոշիչներին:

 

«Երբ որ մենք առարակայական չափորոշիչները դրել ենք շրջանառության մեջ, մենք արդեն ասել ենք, որ դա աշխատանքային տարբերակն է, ես խնդրում եմ՝ եզրույթները հստակ ֆիքսենք: Այսինքն, եթե դա աշխատանքային տարբերակն է, նույնիսկ նախագիծ չէ, դա նշանակում է, որ ցանկացած ոք կարող է, եթե ուզում է այդ պրոցեսի մեջ ներգրավվել և արդյունք տալ և դրական առումով փոփոխությունների հասնել, ապա պետք է վերցնի թուղթ ու գրիչը և էստեղ ասի՝ սա լավ է, սա՝ վատ»,- նկատեց նախարարը:

 

Արձագանքելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե որոշ համալսարաններ նոր չափորոշիչներն ապազգային են որակել՝ նախարարն ընդգծեց. «Եթե ոմանք չափորոշիչների մշակումը կամ չափորոշիչները որակել են ապազգային՝ չնայած դրա տակ հիմք չկա, ապա եթե ազգային է  դասագրքերի միջոցով պատմության կեղծումը՝ անցած 30 տարիներին, ապա այո՝ թող մեզ անվանեն ապազգային, իրենց պատմություն կեղծելը՝ ազգային:  Բայց իմ կարծիքով, մենք իրավիճակ ունենք, որ հակառակն է, իսկ ակադեմիական որոշ շրջանակների նման արձագանքի մասին ես արդեն առիթ ունեցել եմ ասելու: Պարզապես, նրանք զրկվում և զրկվել են կրթության բյուջեի կերակրատաշտին մոտ լինելուց, որին մոտ են եղել տասնամյակներ շարունակ, ստացել են հոնորարներ, այդ թվում նաև նախորդ ռեժիմի համար պատմության դասագրքերը կեղծելով կամ նրանց ականջին հաճո նյութեր գրելով: Մենք պարզապես իրենց և մեզ զրկել ենք այդ հաճույքից: Եվ նրանք, այլևս, գոնե իմ նապարարության օրոք հասանելիություն չեն ունենալու ՀՀ կրթական բյուջեին և էնտեղից սնվելուն»:

 

Նախարարը հավելեց, որ չափորոշիչների մշակման հարցում առավել մեծ ներգրավվածություն պետք է ունենան ուսուցիչները և տարբեր մասնագետներ, որոնք ոլորտում փորձ ունեն, այլ ոչ թե նրանք, ովքեր գրում էին կամ գրել էին նախորդ դասագրքերը: 

36