Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, 3 ամսական երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:  

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու Գագիկ Գրիգորյանը:  

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ, Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  

Պարեկային  ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:   

 Shamshyan.com 

2358