Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կավարտի ֆուտբոլային կարիերան
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կավարտի ֆուտբոլային կարիերան: Այս մասին հայտնել է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ագուերոն հաջորդ շաբաթ ասուլիս կհրավիրի և կհայտարարի ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին»,- նշել է Ռոմանոն:
Ագուերոյի կարիերան ավարտելու մասին լուրը հաստատել է նայ ֆուտբոլիստի նախկին ակումբակից Նասրին, վերջինս էլ նշել է, որ տեղեկությունը հաստատող հաղորդագրություն է ստացել հենց Ագուերոյից:
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը վերջերս «Լա Լիգայի» հանդիպումներից մեկի ժամանակ սրտի խնդիրների պատճառով չկարողացավ ավարտել խաղը, իսկ արդեն ավելի ուշ պարզվեց, որ խնդիրը լուրջ է և ֆուտբոլիստը ստիպված է բաց թողնել տևական ժամանակ՝ առողջությունը լավացնելու նպատակով։
22 Նոյեմբեր, 2021 02:12
880