ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում դեկտեմբերի 2-3-ը կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորման և Անդրկովկասում կայունության հարցերը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը կայանալու է Ստոկհոլմում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Արցախպրեսը։
Ինչպես նա հայտնում է, նիստի ժամանակ նախատեսվում է մի շարք հարցեր, որոնք առնչվում են կազմակերպության գործունեության հեռանկարներին և աշխատանքի արդյունքներին՝ ռազմաքաղաքական, հումանիտար և տնտեսական առումներով:
«Քննարկվելու են նաև ԵԱՀԿ տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանը, Անդրկովկասում կայունությանն ուղղված հարցերը: Օրակարգի թեմաներից մեկը կլինի նաև Աֆղանստանում իրավիճակի զարգացումը»,- ասել է Զախարովան:
25 Նոյեմբեր, 2021 19:48
793
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման հանձնառությունը
11 Փետրվար, 2026 23:58
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները հանդիպել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ
03 Փետրվար, 2026 17:43
ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտում է իր գործունեությունը
21 Նոյեմբեր, 2025 20:33