New York Times-ը գրում է, որ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերը դատի է տվել Պենտագոնին՝ արելելու համար իր հուշերի մեծ մասի հրապարակումը, որը պատմում է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում նրա աշխատանքի մասին։
Էսփերը, որին Թրամփը պաշտոնանկ  էր արել անցյալ տարվա նախագահական ընտրություններում իր պարտությունից անմիջապես հետո, պատրաստվում է մայիսին թողարկել «Սրբազան երդումը», որը նա համարում է «մեր ազգի ամբողջական և չզարդարված պատմությունը, հատկապես նրա դժվարին ժամանակներում»:

«Տեքստի էական հատվածը հանվում է հրապարակումից գաղտնիության պատրվակով: Հանված տեքստն անհրաժեշտ է շոշափված կարևոր պատմությունները ներկայացնելու համար»,- ասվում է Էսպերի հայցի հրապարակման մեջ:
Նա մեղադրել է ԱՄՆ ներկայիս վարչակազմին խոսքի ազատության վերաբերյալ «առաջին փոփոխությամբ պաշտպանված սահմանադրական իրավունքները» ոտնահարելու մեջ։ Էսպերը նշել է, որ դատարան դիմելը միակ միջոցն է, որով ինքը կարող է «ԱՄՆ-ի պատմությունն ամբողջությամբ հասցնել ամերիկացիներին»:

485