Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն մեկնաբանել է արեւմտյան երկրների հետ բանակցությունները։

Անդրադառնալով Միացյալ Թագավորության և Իսրայելի միջև վերջին բանակցություններին՝ նա նշել է, որ այս երկրները փորձել են չեղարկել միջուկային համաձայնագիրը։ Սաիդ Խատիբզադեն նշել է, որ այս փաստը վկայում է որոշ եվրոպական երկրների անհետաքրքրությունը Վիեննայի բանակցությունների հաջող ավարտի նկատմամբ։

Պատասխանելով Վիեննայում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների 7-րդ փուլի մասին հարցին՝ Խատիբզադեն ասել է, որ «իրանական բանակցային պատվիրակությունը բանակցությունների մեջ կմտնի համաձայնության հասնելու և արդյունավետ բանակցություններ վարելու լուրջ ցանկությամբ»՝ հավելելով, որ շատ կարևոր է ԱՄՆ-ի ժամանւկոը Վիեննա՝ նախկին փուլերում չլուծված խնդիրները լուծելու հաստատակամ հանձնառությամբ։ Այսկերպ բանակցություններն ավելի հեշտ ճանապարհով կգնան: Բայց եթե ԱՄՆ-ը պահպանի իր նախկին մոտեցումը, Իրանը, անշուշտ, կունենա մի քանի տարբերակ»։

826