Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 2-ին, 4-ին ու 5-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Դեկտեմբերի 2-ին Գորիսի Երևանյան փողոցում ոստիկանները ստուգել են 41-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ»  բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 8 խմ փայտանյութով։

Բեռի օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեկտեմբերի 4-ին բաժնի համայնքային ոստիկանները Գորիսից Շինուհայր տանող ճանապարհին ստուգել են 47-ամյա տղամարդու վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված էր մոտ 2 խմ փայտանյութով։

«Ֆորդը» ևս տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գորիսի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 5-ին Սյունիք բնակավայրի մոտակայքում ստուգել են 38-ամյա մի տղամարդու վարած «ՈՒԱԶ» մեքենան: Այն բեռնված է եղել մոտ 2 խմ փայտանյութով, որի օրինականության վերաբերյալ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։

264