

Ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվի: Գործադիրն այսօր հաստատեց նախագիծը, որը ներկայացրեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ, ցավոք սրտի, բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով աղճատվել է տարբեր քաղաքներում քաղաքաշինական պատկերը, և ծագել են անվտանգության հետ կապված խնդիրներ»,- այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Նախագծի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք առարկություններ ներկայացրեց: Ապա քննարկման արդյունքում որոշում կայացվեց հարցը ԱԺ-ում հրատապ ռեժիմով քննարեկել հրավիրելով արտահերթ նիստ:
Այս նախագծի քննարկման ժաման լսելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի դիտարկումները լսելուց հետո վարչապետը զայրացավ և հանձնարարեց հարցը լուծել, թե չէ տրակտորով կքանդեն բոլոր ապօրինի շինարարությունները, որոնք չեն օրինականացվել:
Մանրամասները` տեսանյութում: