Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը  14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր  վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա:  

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետը, ոստիկաններ, քննիչներ:

Իրավապահները նշված սենյակում հայտնաբերել են  40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, դեպքի  վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ: 

1729