Անցած գիշեր Վոլգոգրադի հարավում երիտասարդ եղնիկը ընկել է ծուղակը։ Եղնիկը պատահաբար մտել է քաղաք եւ մնացել Կրասնոարմեյսկի շրջանի Ֆադեեւի փողոցում գտնվող մանկապարտեզի ցանկապատի մետաղական ձողերի միջեւ: 

Փրկարարները ձողերը սեղմելով դուրս են բերել եղջերուն, հայտնում են քաղաքային «Փրկարար ծառայությունից»։

450