
Հուլիսին ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել էր Նելլիի երազանքը, որը երազում էր հանդիպել դիմահարդարի հետ։ Նելլին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից էր։ 6 ամիսների ընթացքում Նելլին դադարել էր քայլել, իսկ հետո չէր կարողանում մեկ վայրկյան անգամ կանգնել ոտքի վրա։ Երեխան տառապում էր նեյրոբլաստոմիայով (ոսկորների քաղցկեղ), հուլիսի դրությամբ նա անցել էր քիմիոթերապիայի 12 կուրս, սակայն աղջկա առողջական վիճակը, ցավոք, չէր փոխվում։
Գոհար Ավետիսյանը այցելել էր Նելլիին, դիմահարդարել նրան, նվիրել կոսմետիկա, հագուստ իր հեղինակային հագուստի շարքից, կեղծամ եւ շատ այլ նվերներ։
Երեկ հայտնի դարձավ, որ Նելլին 11 - ամյա մահացել է։ TikTok-յան հայ բլոգերները, որոնք շփվում էին աղջկա հետ, հայտնեցին չարաբաստիկ լուրը։
@annaarttv Ответ пользователю @_.me.princessa._0 ♬ Уютная музыка - Jazz Music for Babies
@chuchishushi2019 ♬ Depi Erkinq - Silva Hakobyan
«Նելլիս, դու հիմա երկնքում ես, հեռու, շատ հեռու։ Երազանքներդ, որով կիսվեցիր ինձ հետ, կիսատ մնացին։ Աղոթում էի քեզ համար ամեն գիշեր։ Մոմ վառեցի եկեղեցում քեզ համար, մոմը մարեց։ Հոգիդ լույս դարձավ, հոգուս մեջ մնաց։ Մի տաք անկյունում կպահեմ նրան»,- գրել է հայ բլոգեր Աննա Խաչատրյանը և տեսանյութ հրապարակել։
@annaarttv 🙏🙏🙏
♬ Грустная музыка - MR & AT
Մարիամ Գևորգյան