Գնում եմ, որ գամ. այսօր հայրենիքը պաշտպանելիս զոհվեց միշտ ժպտացող Ռուդիկը (լուսանկարներ)
Ինչպես հայտնել էինք հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել է 2 զինծառայող։
Զոհված հերոսներից կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից էր։
Ռուդիկը 2021 թվականի փետրվարի 14-ին էր զորակոչվել բանակ։
12 Հունվար, 2022 02:54
9340