
Դուք ձևակերպում եք դա դժգոհություն, ես կձևակերպեի քննարկում կամ հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, ինչը ժողովրդավարական կուսակցություններին, քաղաքական թիմերին բնորոշ մոտեցում է: Այսպես պատասխանեց իմքայլական պատգամավոր Արման Բոշյանը լրագրողի հարցին, թե առաջիկայում մանդատից հրաժարվողներ չե՞ն լինելու «Իմ քայլը» խմբակցությունից և ինչի՞ց են դժգոհ խմբակցության անդամները:
«Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր մշակույթ է, որը պետք է կարևոր բաղադրիչը լինի մեր քաղաքական դաշտի: Քանի որ այդ բանավեճերի ու քննարկումների ընթացքում է ծնվում ճշմարտությունը, և ուրվագծվում այն ճանապարհը, որով մենք պետք է ընթանանք»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք` օրեր առաջ պատգամավորական մանդատը վայր էր դրել Արսեն Ջուլֆալակյանը, ապա Արմեն Փամբուխչյանը:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Փամբուխչյանն ասաց, որ օրենսդիր մարմնից տեղափոխվում է գործադիր: