
Արմեն Փամբուխչյանն այսօր Ազգային ժողովում վերջին անգամ ելույթ ունեցավ որպես պատգամավոր:
«Սեպտեմբերի 17-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որն ընդունելու ժամկետը լրանում է վաղը` սեպտեմբերի 24-ին»,- ասաց Փամբուխչյանը։
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար՝ Արմեն Փամբուխչյանը ԱԺ-ում մնացող գործընկերներին մաղթեց ուժ, եռանդ, սեր և համերաշխություն։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Փամբուխչյանն ասաց, որ, երկու տարի օրենսդիրում գտնվելով, որոշում է կայացրել, որ ավելի արդյունավետ կարող է ծառայություններ մատուցել գործադիրում:
«Քաղաքական թիմը հավանություն է տվել որոշմանս, այժմ վայր եմ դրել մանդատս և տեղափոխվում եմ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ»,- ասաց Փամբուխչյանը:
Մանրամասները` տեսանյութում: