
Վրացական «Geogian Airways» ավիաընկերությունը վաճառվում է 150 մլն դոլարով։ Այս տեղեկությունը տարածել է վրաց-ամերիկյան «Georgian Business Brokerage» գործակալությունը։
Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ «Georgian Airways»-ը սկսել է վերականգնողական-սնանկության ընթացակարգը։ Թբիլիսիի քաղաքային դատարանը դեկտեմբերի 29-ին համապատասխան վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով փոխադրողին մշակել վերականգնման ծրագիր։ Ավիաընկերությունը ավելի քան 16000 ուղևորների և ավելի քան 70 ընկերությունների պարտք է մոտ 176 մլն լարի (ներկայիս փոխարժեքով՝ 56,8 մլն դոլար):
Հանրային ռեգիստրի էջում հրապարակված դատարանի որոշման համաձայն՝ ավիաընկերության ֆինանսական ճգնաժամը պայմանավորված է եղել կորոնավիրուսով և սահմանների փակմամբ, ինչի հետևանքով ընկերությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները։