ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ մամուլի ասուլիսում ասել է, որ եթե Ուկրաինայում իրավիճակը սրվի, Վաշինգտոնը կարող է արգելել ռուսական բանկերին դոլարով գործարքներ կատարել։
Այս միջոցը կլինի այն կետերից մեկը, որը կարող է ներառվել պատժամիջոցների փաթեթում, որով ԱՄՆ ղեկավարությունը բազմիցս սպառնացել է։ Բացի դրանից, այն կարող է ներառել նաև անջատում SWIFT-ից:

«Ուզում եմ հասկացնել, որ դոլարով կամ այլ գործարքների նկատմամբ պատժամիջոցների լուրջ կիրառումը բացասական հետևանքներ կունենա նաև Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար, իսկ Ռուսաստանի համար՝ կործանարար»,- ասել է Բայդենը։
Հարցին, թե ինչու նոր սահմանափակումների սպառնալիքը պետք է ազդի Ռուսաստանի առաջնորդի վրա, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Որովհետև նա երբեք չի տեսել այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսին ես խոստացել էի կիրառել, եթե նա գնա այս քայլին»:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի արձագանքը աղետ կլինի Մոսկվայի համար։

405