Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 18-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։   Հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հ. Սահակյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.ր-ի 242 հոդվածի 2-րդ մաի հատկանիշներով։  Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք։   

918