
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին և զինաթափման խորհրդաժողովին, չեղարկվել է ԵՄ մի շարք երկրների կողմից նրա ինքնաթիռի թռիչքն իրենց օդային տարածքով արգելելու պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Լավրովի այցը Ժնև՝ ՄԱԿ-ի ՄԻԳ-ի նստաշրջանի և զինաթափման կոնֆերանսի համար չեղարկվել է հակառուսական պատժամիջոցներ սահմանած ԵՄ մի շարք երկրների օդային տարածքում նրա ինքնաթիռի թռիչքի արգելքի պատճառով», - պարզաբանել է աղբյուրը։
Այսօր ավելի վաղ ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանի խոսնակ Ալեսանդրա Վելուչին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը երկու անգամ հեռախոսազորւյց է ունեցել Եվրամիության ղեկավարության հետ՝ փորձելով լուծել ռուսական պատվիրակության ժամանման հարցը Ժնև։
Նշվում է, որ Եվրամիությունը որոշել է Ռուսաստանի համար փակել օդային տարածքը՝ կապված Ուկրաինայում իրավիճակի սրման հետ։