Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանը Ուկրաինային է փոխանցել 100 տոննա հումանիտար բեռը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, հումանիտար բեռն արդեն իսկ ժամանել է Ուկրաինա:

«Այսօր առավոտյան իմ որոշմամբ Լեհաստան է ժամանել 100 տոննա հումանիտար բեռ, որն էլ այնտեղից կառաքվի ուկրաինական կողմին, և իհարկե, այս մարդասիրական բեռն օգնություն է մեր ուկրաինացի եղբայրներին և քույրերին։ Բացի այդ, Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են Թբիլիսիում և չեն կարողացել վերադառնալ հայրենիք, Թբիլիսիում նույնպես անվճար տրամադրվում են բոլոր ծառայությունները», — ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետը նշել է նաև, որ Վրաստանը միջազգային բոլոր հարթակներում իր աջակցությունն է հայտնում Ուկրաինային։

«Մենք ուժեղ աջակցություն և համերաշխություն ենք հայտնել Ուկրաինային բոլոր մակարդակներում, բոլոր միջազգային ձևաչափերում, այդ թվում ԵԱՀԿ երկրների նախարարների հանդիպմանն ու ՄԱԿ-ում», — ասել է Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունը 1 մլն լարի է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

817