Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 1-ին, ժամը 16։07-ին ահազանգ է ստացել, որ Երևանում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է մոտ 2.5 հա խոտածածկույթ:

1359