Փորձ է արվում Վրաստանն ուղղակիորեն ներգրավել Ուկրաինայի ռազմական հակամարտության մեջ, ինչը կառավարությունը չի կարող թույլ տալ և թույլ չի տա՝ ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու՝ նախագահ Զելենսկու որոշումից հետո՝ գրում է agenda.ge-ն:

Նա նշել է, որ հետկանչի հիմնական պատճառը Վրաստանի մերժումն է՝ միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և ընդգծել է, որ Վրաստանի կառավարության այդ որոշումը բխում է երկրի շահերից:  

Վրացի պաշտոնյան դեսպանի հետկանչն անվանել է «անընդունելի» և «անհիմն» ու հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու նման մոտեցում են դրսևորել նաև Մոլդովան, Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը, սակայն «այնտեղից ոչ մի դեսպան հետ չի կանչվել»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էլ հայտարարել են, որ Լեհաստանը և ՆԱՏՕ-ն մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա և ռազմական ինքնաթիռներ՝ այդ հանրապետության օդային տարածք։

1077