Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինվորականների շրջանում կորուստներ կան, բայց դիտորդները չէ, որ պետք է գնահատեն՝ թե արդյոք ինչ-որ բան ըստ որոշվածի չի ընթանում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Լավրովը հինգշաբթի ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը մեծ վիշտ է համարում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զորքերի կորուստը և ցավակցում զոհվածների ընտանիքներին։ Նրա խոսքով, Ուկրաինայում գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի սխրանքը կմնա պատմության մեջ։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում ռուսական զինուժի անձնակազմի կորուստները կազմում են մոտ 9000 մարդ։ Սակայն նախօրեին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ժամանակ, ռուսական կողմի տվյալներով, զոհվել է 2870 ուկրաինացի զինծառայող, վիրավորները մոտ 3700-ն են: Հաստատված տվյալներով՝ Ուկրաինայի ուժային կառույցներից գերի ընկած զինծառայողները 572-ն են։

847