Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը մեկ օրում առաջ է անցել ևս վեց կիլոմետր և վերահսկողության տակ է վերցրել յոթ բնակավայր։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«ԼԺՀ-ի զորքերի խումբը, շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողության տակ է վերցրել Սմոլյանինովո, Վոևոդովկա, Կրեմեննայա, Կուդրյաշովկա, Բորովենկի, Պուրդովկա, Զամուլովկա բնակավայրերը։ Առաջխաղացումը 6 կիլոմետր է»,- ասել է Կոնաշենկովը։
ԿԺԴՀ-ի զորքերը, իրենց հերթին, վերահսկողություն են հաստատել Ազով, Նովոտատարովկա, Միրնոյե բնակավայրերի վրա՝ հավելել է ՌԴ ՊՆ-ն։
«Դոնեցկի Հանրապետության ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները հարձակողական գործողություններ են անցկացրել Մարիուպոլում: Հիմնական բախումները տեղի են ունեցել քաղաքի արևմուտքում՝ Նովոսելովկայում, Մորյակով գյուղում, Օսոավիախիմում և արևելքում՝ Նայդենովկայում և Ազով Կոլցոյում»,- ասել է Կոնաշենկովը։

363