Անկարան ողջունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ ընդունել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված հրավերը՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը տեղի է ունենալու մարտի 11-13-ը։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Թանջու Բիլգիչը։ 

«Այսպիսի փոխադարձ քայլերն օգնում են երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և փոխվստահության առաջացմանը հարաբերությունների ամբողջական կարգավորման համար»,- ասել է պաշտոնյան։ 
Հիշեցնենք, որ երկուշաբթի ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանն ընդունել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։

660