
ԱՄՆ-ը որոշել է մեղմացնել Ռուսաստանից հանքային պարարտանյութերի ներմուծման նկատմամբ պատժամիջոցները։ «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ պարարտանյութերի ներմուծման նոր ընդհանուր լիցենզիա է տրամադրվել ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից։
Հանքային պարարտանյութերը գյուղատնտեսական մթերքների, դեղերի և բժշկական ապրանքների հետ միասին ներառվել են կենսական նշանակության ապրանքների ցանկում։ Բացի այդ, ԱՄՆ-ում սահմանափակումներից ազատվել են պարենային ապրանքները (բացառությամբ ծովամթերքի և ալկոհոլի), վիտամիններն ու հանքանյութերը, սննդային հավելումները և վիտամինները, շշալցված ջուրը, ինչպես նաև կենդանի կենդանիները և կերերը:
Այժմ նրանց հետ հնարավոր է ցանկացած առևտրային գործառնություն իրականացնել, այդ թվում՝ վերաարտահանում։ Միևնույն ժամանակ, ցուցակից ապրանքների հետ գործարքներն արգելվում են, եթե գործարքների մշակմանը որևէ կերպ ներգրավված են Ռուսաստանի Բանկը, Ազգային հարստության հիմնադրամը (NWF), ՌԴ ֆինանսների նախարարությունը կամ պատժամիջոցների տակ գտնվող որևէ բանկ:
Նրանց կարծիքով՝ ԱՄՆ պատժամիջոցներից պարարտանյութերը դուրս բերելու որոշումը կարող էր կայացվել համաշխարհային շուկայում պարարտանյութերի պակասի պատճառով, ինչը պայմանավորված էր լոգիստիկ խնդիրներով։