Ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության՝  Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղադրվել է խաչքար: 

Գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանի  խաչքարը Մոն դը Մարսանին Գյումրու նվերն է:

Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, բարձրաստիճան պաշտոնյաններ Ֆրանսիայից, երկրի տարբեր անկյուններում ապրող հայեր: Մինչ բացման արարողությունը՝ ողջույնի խոսքով հանդես է եկել Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը՝ փոխանցելով Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնը. «Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ՝ բարեկամական մոտեցման ու հենց Գյումրու հետ քույր քաղաքների հուշագիր կնքելու ձեր ցանկության համար։ Գիտեմ որ, Մոն դը Մարսանը մշակութային քաղաք է. ձեր քաղաքի թատրոնի համբավը հնչեղ է նաեւ ձեր երկրի սահմաններից դուրս։ Վստահ եմ՝ նաեւ այս դաշտում կարող ենք հետաքրքիր համագործակցություն նախատեսել։ Ինչպես ես, այնպես էլ իմ գործընկերները շատ ոգեւորված են քույր քաղաքներ դառնալու այս նախաձեռնությամբ եւ այդ ոգեւորությունը ծնվել է այն ժամանակ, երբ դուք էիք Գյումրիում եւ կրկնապատկված է հիմա, երբ մենք ենք այստեղ։ Ես վստահ եմ՝ փաստաթղթային այդ վավերացումը նաեւ գործնական քայլերի նախահիմք կդառնա. Գյումրիում հիմա մի շարք մեծանասշտաբ ձեռնարկներ իրականացնելու ճանապարհին ենք, որտեղ կարող ենք ակնկալել նաեւ ձեր աջակցությունը...»:

Ողջունի, շնորհակալության խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, «Երազ» հայկական երկշաբաթյա մշակութային փառատոնի կազմակերպիչ Անտուան Գարիելը: 

Գյումրու պատվիրակությունը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ, Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում անցկացվող հայկական մշակութային «Երազ» փառատոնի հետ կապված այցի շրջանակներում  Մոն դը Մարսանի և Գյումրու միջև  կնքվեց քույր քաղաքների հուշագիր:

 

423