Վճռաբեկ դատարանը բեկանեց «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում:

ԵԿՄ նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նա ավելի քան 3 տարի անցկացրել է բանտում։ Նա համաներմամբ ազատ է արձակվել է 2011 թվականի մայիսին:

1255