Վրաստանը չի պատրաստվում բացել «ոչ մի երկրորդ ճակատ», ինչպես պահանջում է Ուկրաինան՝ քննադատելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց Թբիլիսիի հրաժարումը։ Այդ մասին երկուշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ուկրաինայում դժբախտություն է, ողբերգություն, պատերազմ: Մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը և նպաստենք դրանց զարգացմանը: Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի: Մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին և պետությանը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ հանրապետությունը չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին Թբիլիսիից հետ է կանչել դեսպանին խորհրդակցությունների համար։ Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննադատության է ենթարկվել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Իշխանությունները հակառակորդներին մեղադրեցին Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու և «երկրորդ ճակատ» բացելու ցանկության մեջ։

971